Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում: Միմյաց հետ ուժերը չափեցին մրցաշարային աղյուսակի հարևաններ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Խաղն ընթացավ չափազանց մրցակցային պայքարում: 5-րդ րոպեին մերսիսայդյան ակումբին առաջ մղեց ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը: Բաց թողած գոլից հետո «զինագործները» սկսեցին մեծացնել ճնշումը հյուրերի դարպասին, սակայն Ռեյնան անթերի էր գործում:
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» մեծացրեց առավելությունը: 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջորդան Հենդերսոնը՝ 0:2: Սակայն «զինագործները» չհանձնվեցին և կարճ ժամանակում կարողացան հավասարեցնել հաշիվը: Մեկական անգամ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն և Թեո Ուոլկոտը՝ 2:2:
Խաղի մնացած հատվածում թիմերը մի շարք վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն խաղն ավարտեց խաղաղ ելքով՝ 2:2:
Գոլեր. Սուարես՝ 5ր, Հենդերսոն՝ 60ր, Ժիրու՝ 64ր, Ուոլկոտ՝ 67ր