«Արսենալ»-ը պատրաստ է «Լիվերպուլ»-ին Ռահիմ Ստերլինգի համար առաջարկել Թեո Ուոլկոտին և 8 մլն ֆունտ:
Երևում է «զինագործներ»-ի և Ուոլկոտի բանակցությունները պայմանագրի երկարաձգման համար փակուղի են մտել, ինչի համար «Արսենալ»-ը փորձում է առավել արդյունավետ տարբերակ գտնել: «Արսենալ»-ը չի պատրաստվում բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական 90 հազար ֆունտ:
17-ամյա Ստերլինգը նույնպես բանակցում է «Լիվերպուլ»-ի հետ պայմանագրի երկարաձգման համար: Ներկայիս պայմանագրով Ռահիմը «Լիվերպուլ»-ում կմնա ևս 18 ամիս:
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Ուոլկոտի երկրպագուն է, սակայն նա չի ցանկանում կորցնել Ստերլինգին: The Sun