«Արսենալը», «Լիվերպուլն» ու «Նյուքասլը» ցանկանում են ձեռք բերել «ՊՍԺ»-ի պաշտպան Մամադու Սակոյին: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ կարող է մտածի այլ ակումբների առաջարկների մասին, որպեսզի ունենա խաղային մշտական պրակտիկա 2014 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սակոն անցկացրել է 17 հանդիպում Ֆրանսիայի առաջնությունում և խփել է 1 գնդակ: