«Արսենալը» հարցում է կատարել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի վերաբերյալ:
Անցյալ ամիս լուրեր տարածվեցին, որ Կանտեն նոր պայմանագրի եզրին է «Չելսիի» հետ, բայց դա դեռ պետք է տեղի ունենա, քանի որ Նգոլոյի գործող պայմանագիրը ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը Կանտեի համար միայն երրորդն էր օգոստոսից ի վեր, սակայն Նգոլոյի նկատմամբ դեռևս մեծ հետաքրքրություն կա այլ ակումբների կողմից, ովքեր ցանկանում են 32 ամյա ֆրանսիացուն ազատ գործակալի իրավունքով ձեռք բերելու մասին:
Իսկ այդ ակումբներից մեկը «Արսենալն» է, որը հունվարին ձեռք բերեց կիսապաշտպան Ժորժինյոյին «Չելսիից»։
«Նգոլոն ցանկանում է շարունակել իր կարիերան Լոնդոնում, որտեղ հարմարվել է: Նա հաճույքով կաշխատեր Անտոնիո Կոնտեի հետ, բայց նրան հեռացրին «Տոտտենհեմից»:
«Արսենալը» նույնպես հարցում է կատարել… Կարծում եմ՝ նա կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ, և երկու-երեք տարուց կմեկնի Մերձավոր Արևելք»,- իր բանիմաց աղբյուրի խոսքերն է մեջբերում Le Parisien-ի ֆրանսիական հրատարակությունը։