«Արսենալի» համար հանդիպումը շատ խոստումնալից սկսվեց, բայց անհատական սխալներ հետևանքով Միկել Արտետայի թիմը «Միլենիում» մարզադաշտից հեռացավ ձեռնունայն։
«Վուլվզ» – «Արսենալ» 2-1 ( xG 1.56 xG 0.71)
Նիկոլյա Պեպեն 32-րդ րոպեին Սեմեդուին շրջանցելուց հետո գեղեցիկ հարվածով գրավեց Ռուի Պատրիսիուի դարպասը։ Բայց արդեն առաջին խաղակեսի վերջնամասում Դավիդ Լուիզը պատժվեց կարմիր քարտով և նրա խախտման համար նշանակվեց 11 մետրանոց հարված, որը անվրեպ իրացրեց Ռուբեն Նեվեշը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վուլվզին» առաջ մղեց Ժոաո Մոուտինյուն, ով վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2019-ի նոյեմբերին։
Հանդիպման 72-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև լոնդոնցիների դարպասապահ Բեռնդ Լենոն։