«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է իր թիմի նորեկ Մարիո Բալոտելլիին դաշտ դուրս բերել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում՝ «Տոտտենհեմի» դեմ խաղին, որը կկայանա այս կիրակի:
-Կարծում եմ՝ նա մինչև շաբաթվա վերջ պատրաստ կլինի: Նա մասնակցել է «Միլանի» մինչմրցաշրջանային խաղերին: Հնարովոր է, որ նա դեռ պատրաստ չէ մասնակցել ամբողջական խաղի, սակայն նա իր մարզավիճակում է:
Մենք արդեն վերլուծել ենք նրա մարզավիճակը: Մեր բժիշկներն աշխատել են նրա հետ, և, կարծում եմ, որ Մարիոն առաջիկա խաղին կլինի մեզ հետ,- «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռոջերսը: