«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան այսօր մեկնել է Մանչեսթեր, որպեսզի իր տրանսֆերի համար բանակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ինչպես հայտնում է Goal-ը, «քաղաքայինները» Բակարիի հետ պաշտոնական կապ են հաստատել կիրակի օրը, երբ «Արսենալը» տոնում էր Անգլիայի գավաթում հաղթանակը:
Կան բոլոր բավարար հիմքերը ենթադրելու, որ արդեն այս շաբաթ կողմերն ամբողջությամբ համաձայնության կգան, որից հետո Բակարին կմիանա Ֆրանիսայի ազգային հավաքականին և կմեկնի աշխարհի առաջնությանը:
Որոշ լուրերի համաձայն, 31-ամյա ֆրանսիացին արդեն վաղը կարող է բուժզննում անցնել «Սիթիում»: Սպասվում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնները Սանյանյին երեք տարվա պայմանագիր կառաջարկեն՝ շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձով :