• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեյլի մասնակցությունը «Սիթիի» հետ խաղին քիչ հավանական է

Գարեթ ԲեյլՄեծ հարցականի տակ է գտնվում «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի վերադարձը շարք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին: Ֆուտբոլիստը դեռ չի վերսկսել մարզումներն ընդհանուր թիմի հետ:

Բեյլը վերջերս է վնասել ոտնաթաթը և այդ պատճառով արդեն բաց է թողել թիմի երկու հանդիպումները: Սպասվում էր, որ Գարեթը դաշտ կվերադառնա առաջիկա հանգստյան օրերին, երբ «Տոտտենհեմը» կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»:

Daily Mail պարբերականի փոխանցմամբ խաղացողը դեռ չի սկսել մարզվել ընդհանուր խմբի հետ: Լոնդոնյան ակումբի բժշկական անձնակազմն անում է ամեն ինչ, սակայն Գարեթի մասնակցությունն այդ խաղին ավելի ու ավելի անհավանական է դառնում:

Ավելացնենք, որ աղբյուրի հաղորդմամբ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է ուելսցի ֆուտբոլիստին հայտավորել այդ խաղին որպես պահեստային: