«Տոտտենհեմն» արդեն մտածում է, թե ինչպես պետք է օգտագործի Գարեթ Բեյլի վաճառքից ստացվող գումարը: The Times հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ գործարքն իրականանալու դեպքում «Տոտտենհեմի» տրանսֆերային գլխավոր նպատակը կդառնա «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:
Ամեն ինչ գնում է նրան, որ «Տոտտենհեմը» 24-ամյա ուելսցու համար «Ռեալից» կստանա 100 մլն ֆունտ: Այս գումարով լոնդոնցիները կարող են մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ գնել:
Հաղորդվում է, որ Վիլաշ-Բոաշը «Տոտտենհեմի» ղեկավարությանը խնդրել է Բեյլի վաճառքի դեպքում թոփ մակարդակի մեկ հարձակվող գնել: Սակայն հարցականի տակ է Սուարեսի թեկնածությունը, ով ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում:
Սուարեսից բացի «Տոտտենհեմը» հետաքրքրված է նաև «Պորտուի» հարձակվող Ջեկսոն Մարտինեսով: 26-ամյա կոլումբիացուն գնելու շանսերն ավելի մեծ են: