«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնվել է «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալական ակումբի սպորտային տնօրեն Դանիել Պրադեն արդեն սկսել է նախնական բանակցությունները «Լիվերպուլի» հետ 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բորինին բաց է թողել մոտ 3 ամիս ոտքի կոտրվածքի պատճառով: Անգլիայի առաջնությունում հարձակվողն անցկացրել է 7 հանդիպում: