«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռեջերսը վստահ է, որ իր թիմի հարձակվող Դանիել Սթարիջն ունի բոլոր շանսերը դառնալու համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
Անցած շաբաթ Սթարիջը վերադարձավ վնասվածքից և հենց առաջին խաղում դուրս գալով փոխարինման՝ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռոջերսի կարծիքով, Սթարիջը կարող է հասնել Լուիս Սուարեսի մակարդակին:
-Դանիելը լավ հնարավորություն ունի մի քանի տարում դառնալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Նա ունի վարպետություն և բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի դառնա Լուիս Սուարեսի մակարդակի ֆուտբոլիստ: Եթե նա խուսափի վնասվածքներից, ապա կհասնի այդ մակարդակին,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: