«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ իր հարձակվողները` Դանիել Սթարիջն ու Լուիս Սուարեսը կարող են միասին խաղալ:
«Կարմիրների» նորեկին ընդամենը 8 րոպե պահանջվեց` խփելու իր առաջին գնդակը «Լիվերպուլի» կազմում: Սթարիջի գոլի շնորհիվ «մերսիսայդցիները» Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում հաղթանակ տարան Անգլիայի չորրորդ առաջնությունում հանդես եկող «Մենսֆիլդ Թաունի» նկատմամբ:
Երկրորդ խաղակեսի սկզբում Սուարեսը փոխարինեց Սթարիջին և նույնպես դարձավ գոլի հեղինակ: Չնայած այս ամենին` Ռոջերսը կարծում է` երկու ֆուտբոլիստները կարող են դաշտ դուրս գալ միասին:
-Ոչ մի խնդիր չկա: Սթարիջն ու Սուարեսը կարող են միասին խաղալ: Ե´վ Սթարիջը, և´ Սուարեսը ֆանտաստիկ խաղացողներ են: Երկուսն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը: Նրանք ունիվերսալ ֆուտբոլիստներ են, կարող են խաղալ և այլ դիրքում,- նշել է Ռոջերսը: