«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել է իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսին, ով խոստովանել էր իր սիմուլյանտությունը, ինչի համար ենթարկվել էր պատժի:
Fox Sports-ին տված հարցազրույցի ժամանակ ուրուգվացի հարձակվողը խոստովանել էր, որ Պրեմիեր Լիգայում «Ստոկ Սիթիի» դեմ խաղում դիմել էր սիմուլյանտության, որպեսզի իր թիմի համար վաստակի 11 մետրանոց:
-Կարծում եմ դա ճիշտ չէ: Ես խոսել եմ Սուարեսի հետ և մենք այդ խնդիրը լուծել ենք ակումբի ներսում: Սիմուլյացիան մենք չենք կարող ընդունել: Մեր էթիկան պետք է կոռեկտ լինի,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում BBC-ն: