«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի մեղադրում հարձակվող Լուիս Սուարեսին գոլային պահերը չօգտագործելու մեջ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ:
«Լիվերպուլն» ուներ բազմաթիվ գոլային պահեր, սակայն չկարողացավ իրացնել դրանք և արդյունքում պարտվեց 2:0 հաշվով: Այժմ «մերսիսայդցիների» հնարավորությունները դուրս գալու հաջորդ փուլ գնահատվում են ոչ իրական:
Այնուամենայնիվ, Ռոջերսը մտադիր չէ մեղադրել ուրուգվայցուն, հատկապես որ նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում:
-Հնարավոր է՝ նա կարող էր հեթ-տրիկ ձևակերպել մինչև ընդմիջում: Պարզապես սա նրա օրը չէր, սակայն նա հիանալի է ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Շատ կարևոր է, որ իրար հետևից չօգտագործելով գոլային պահերը՝ նա շարունակում էր պայքարել և փնտրել գոլ խփելու տարբերակներ,- հայտնել է Ռոջերսը: ESPN