«Բրենտֆորդը» պատրաստվում է թարմացնել իր տրանսֆերային ռեկորդը ձեռք բերելով «Վուլվերհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Նաթան Քոլինսին:
Անցյալ ամառ «Վուլվերհեմպտոնը» Քոլինսին ձեռք բերեց «Բերնլիից»՝ 20 միլիոն ֆունտով:
Մեկ տարի անց Քոլինսը կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը, այս անգամ միանալով «Բրենտֆորդին»։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «գայլերը» ընդունել են «մեղուների» առաջարկը:
Քոլինսի տեղափոխությունը կսահմանի ակումբային նոր տրանսֆերային ռեկորդ «Բրենտֆորդի» համար, որը նախկինում պատկանում էր հարձակվող Քևին Շադեյին, ով այս ամառվա սկզբին 22 մլն ֆունտով գնվեց «Ֆրայբուրգից»:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Քոլինսը «գայլերի» կազմում անցկացրել է 26 հանդիպում Պրեմիեր լիգայում, որից 19-ում հայտնվել է մեկնարկային կազմում։