«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Գաել Կլիշին նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Նոր պայմանագրով Գաելը «Սիթիում» կմնա ևս 4 տարի:
Կլիշիին «քաղաքայինները» 2011թ-ին գնեցին «Արսենալից»: Չնայած այս պահին որոշված չէ գլխավոր մարզչի հարցը, սակայն ակումբը որոշեց երկարաձգել 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը:
-Ես իսկապես ուրախ եմ նոր պայմանագրի համար: Արդեն պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանին: Ընթացիկ մրցաշրջանում այնպես չստացվեց, ինչպես մենք էինք ուզում, սակայն հաջորդ մրցաշրջանում մենք կվերադառնանք ավելի ուժեղ և ավելի մեծ փորձով,- ասել է Կլիշին: