«Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Գարետ Բերրին խոստովանել է, որ ուրախ կլիներ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Մեկ տարի անց կլրանա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը: Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Աստոն Վիլլայից» 2009 թվականին: Բերրին թիմի կարևոր խաղացողներից է: «Քաղաքայինների» հետ նա հաղթել է Անգլիայի գավաթում և Պրեմիեր Լիգայում:
Խաղացողը երջանիկ է «Սիթիում» և չի ցանկանում հեռանալ:
-Երջանիկ եմ այստեղ և արդեն հարմարվել եմ այս վայրին: 12 տարի խաղացել եմ «Աստոն Վիլլայում» և արդեն չորս տարի այստեղ: Հետևաբար, ես այն մարդկանցից չեմ, որոնք սիրում են տեղափոխություններ: Կցանկանայի մնալ այստեղ առավելագույնս երկար: Որպեսզի ֆուտբոլիստն իրեն զգա ինչպես տանը և շատ հարմարավետ, ապա հիմնականում պահանջվում է կանոնավոր խաղալ:
Բախտս բերել է, որ ես այսքան շատ հանդիպումների եմ մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: Դա է գլխավոր պատճառը, թե ինչու երջանիկ կլինեի մնալ այստեղ: Վստահ եմ, որ որոշումը կկայացվի ամռանը,- հայտնել է Բերրին: Sky Sports