«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես գիտեք, Գյունդոգանի պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին։ Իլկայն այնքան լավ է ավարտում մրցաշրջանը, որ «Սիթին» ցանկություն է հայտնել նոր պայմանագիր կնքել իր թիմի ավագի հետ:
Միաժամանակ, «Արսենալն» ու «Բարսելոնան» ցանկանում են 32 ամյա գերմանացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն առայժմ բոլոր բանակցությունները պետք է հետաձգվեն։
Գյունդողանը անցած կիրակի բարձրացրեց Պրեմիեր լիգայի գավաթը և այժմ կենտրոնացած է բացառապես Անգլիայի գավաթի եզրափակչի վրա՝ հունիսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վրա՝ 7 օր անց «Ինտերի» դեմ:
Ստամբուլում կայանալիք եզրափակիչից հետո միայն Գյունդողանը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Իլկայն ակնկալում է պայմանագիր ստորագրել «Սիթիում» կամ այլուր, առնվազն երկու տարով: