Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնայի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Լիվերպուլում»:
Մեկ տարի առաջ «կարմիրները» Ռեյնային վարձավճարով ուղարկեցին «Նապոլի», սակայն իտալական ակումբը մտադիր չէ գնել 31-ամյա Ռեյնայի տրանսֆերային իրավունքները:
-Ես տեղյակ եմ Ռեյնայի շուրջ ստեղծված խոսակցություններին: Սակայն կարող եմ վստահ ասել, որ Պեպեն հաջորդ մրցաշրջանում կխաղա «Լիվերպուլում»:
Այո, նա չի վերադառնա «Նապոլի»: Ռեյնան հարգում է անգլիական ակումբի հետ ունեցած իր պայմանագիրը,- ասել է գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը: