
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալը հերքել է լուրերն այն մասին, որ իր հաճախորդը դիտարկում է այս ամառ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:
Չնայած այն հանգամանքին, որ ինքը՝ Սալահը, բոլոր մրցաշարերում 22 գոլ է խփել, այս մրցաշրջանը շատ բարդ է «Լիվերպուլի» համար, որն արդեն կորցրել է տիտղոսներ նվաճելու իր բոլոր շանսերը և կարող է նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չվաստակել:
Ֆրանսիական մամուլը վերջերս գրել էր, որ Մոհամեդը ավելի ու ավելի է զգում, որ իր կարիերան «Լիվերպուլում» մոտենում է ավարտին, ինչպես Սադիո Մանեն զգաց անցյալ մրցաշրջանում, իսկ Ռոբերտո Ֆիրմինոն՝ այս մրցաշրջանում:
Այսօր գործակալ՝ Ռամի Աբասը, հրապարակել է գրառում Twitter-ում և հասկացրել, որ 30 ամյա եգիպտացու հեռանալը, ում նախընտրելի ուղղությունը Իսպանիան է, բացառված է:
«Որտեղի՞ց ձեզ այդ նորությունները, եթե ես և Մուհամեդը նույնիսկ չենք քննարկել այդ հարցը: Խնդրում եմ, ասեք մեզ»,- գրել է Աբասը: