«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծում է, չեմպիոնշիփ տեղափոխվելուց փրկվելը հրաշքի է նման:
Չորեքշաբթի օրը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը «կատուներին» օգնեց պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում: Այս պարագայում, «Սանդերլենդը» դարձավ երկրորդ թիմը, որը Ծննդյան տոներին եղել է վտանգավոր գոտում, սակայն կարողացել է պահպանել իր տեղը:
Ապրիլի սկզբին «Տոտտենհեմից» կրած 5:1 հաշվով պարտությունից հետո Պոյետը հայտնեց, որ միայն հրաշքը կարող է օգնել իրենց: Այժմ ուրուգվայցի մարզիչը սկսել է հավատալ անբացատրելի ուժերին:
-Դա շատ բարդ էր: Թվում էր, թե մենք դուրս ենք մնացել, սակայն սա ֆուտբոլ է, և ես այդ պահից սկսեցի հավատալ հրաշքներին: Սա իսկապես իմ կյանքի լավագույն օրերից մեկն է:
Մենք չենք ցանկանում դուրս մնալ Պրեմիեր Լիգայից, ուստի պետք է դաս քաղենք վերջին երկու-երեք տարիների սխալներից,- Պոյետի խոսքերն է մեջբերում BBC-ն: