«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը հուսով է, որ իրենք կկարողանան վերադառնալ եվրոգավաթներին:
Հավաքականների խաղերի պատճառով ընդմիջմանը «Լիվերպուլը» գնաց Պրեմիեր Լիգայի երկրորդ տեղով՝ ընդ որում հավասար միավորներ ունենալով առաջին տեղում գտնվող «Արսենալի» հետ:
-Մենք ցանկանում ենք վերադառնալ եվրոպական մրցաշարեր, հատկապես՝ Չեմպիոնների Լիգա: Մենք մեր առջև նպատակ ենք դրել յուրաքանչյուր խաղում ցանկալի հաղթանակ տանել: Իհարկե հնարավոր չէ բոլոր խաղերում հաղթել, սակայն մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս հաղթելու ցանկությամբ,- ասել է Ագգերը: Politiken