«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը խոստովանել է, որ հաճույք է ստանում «Էնֆիլդում» անցկացրած յուրաքանչյուր րոպեից:
Հունվարին Սթարիջը 12 մլն ֆունտով «Չելսիից» տեղափոխվեց մերսիսայդյան ակումբ: Այստեղ Դանիելը դարձավ թիմի հիմնական խաղացող, որի համար էլ շատ ուրախ է:
-Հաջողակ էի «Չելսիում»: Մենք տիտղոսներ ենք նվաճել, ես մեդալներ եմ ստացել, սակայն չէի կարողանում անհատական ձգտումներս իրագործել:
Հուսամ, այժմ, երբ հայտնվել եմ մի ակումբում, որի մարզիչն ինձ վստահում է, ես կկարողանամ ուրախացնել երկրպագուներիս:
Ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր րոպեից՝ այստեղ տեղափոխվելուց ի վեր: Հիանալի ժամանակաշրջան է ինձ համար, և ես ուրախ եմ, որ «Լիվերպուլի» ապագայի մի մասնիկն եմ:
Բոլոր խաղացողներն էլ ինձ լավ են վերաբերվում: Այժմ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ոչ մի անհանգստություն չունեմ ապագայիս հետ կապված,- հայտնել է Սթարիջը «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: