• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Սիլվան կարող է շարք վերադառնալ մինչև «Բավարիայի» դեմ խաղը

Դավիդ Սիլվա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խաղադաշտ կվերադառնա մինչև «Բավարիայի» դեմ խաղը:

Իսպանիայի հավաքականում մեջքի վնասվածք ստանալուց հետո Սիլվան դեռևս խաղադաշտ դուրս չի եկել միջազգային դադարից հետո: Սակայն ֆուտբոլիստի վերադարձը սարերի հետևում չէ:

Պելեգրինիի խոսքերով, նա չի վտանգի Դավիդի առողջությունը` «Աստոն Վիլլայի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղին հայտավորելով, սակայն պատրաստ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել հաջորդ չորեքշաբթի կայանալիք «Բավարիայի» դեմ խաղին, որը տեղի կունենա «Սիթի օֆ Մանչեսթերում»:

-Վաղը մենք կտեսնենք, թե ինչպես է Դավիդը, քանի որ բժիշկն ինձնից լավ կարող է իմանալ նրա վիճակի մասին: Ես չեմ կարծում, որ նա կխաղա շաբաթ օրը կայանալիք խաղում, սակայն նա կմասնակցի Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղին,- Պելեգրինիի խոսքերն  է մեջբերում Daily Mail-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր