«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի ոչ պակաս, քան մեկուկես ամիս։
«Քաղաքայինների» համար 54 մլն ֆունտ արժեցած բելգիացին փայլուն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը։ «Էվերթոնի» հետ լիգայի կիսաեզրափակիչ խաղում Քևինը վնասվածք ստացավ, ինչի պատճառով ժամանակից շուտ լքեց դաշտը։
Սակայն այդ խաղում նա վնասվածքից բացի կարողացավ աչքի ընկնել նաև գոլով և գոլային փոխանցմամբ։ Խորքային բուժզննումը ցույց է տվել, որ նա շարք կվերադառնա մարտի կեսից ոչ շուտ։ Այս պարագյում նա բաց կթողնի մի շարք կարևոր խաղեր, այդ թվում Լիգայի գավաթի եզրափակչում «Լիվերպուլի» հետ խաղը և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Կիևի «Դինամոյի» հետ երկու հանդիպումները։ Sky Sports