«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է թիմի առաջիկա պլանների մասին:
-«Լիվերպուլը» կամաց-կամաց մոտենում է մրցաշարային աղյուսակի այն տեղին, որը մենք ենք ուզում: Հիմա մեզ սպասվում է տնային երկու խաղ «Աստոն Վիլլայի» և «Ֆուլհեմի» հետ: Եթե հաջողվի վաստակել առավելագույն միավորները, ապա ընդհուպ կմոտենանք 4-րդ հորիզոնականին: Մենք պետք է կենտրոնանանք «Վիլլայի» հետ խաղին: Դեկտեմբերի վերջին արդեն կհասնենք լավագույն քառյակին:
Ըստ Ջերարդի` մարդիկ այժմ արդեն կասկածում են իրենց հաջողությունների վրա և անընդհատ հարց են տալիս, թե ինչի կարող է հասնել այս թիմը:
-Մենք չենք կարող կառավարել նրանց մտքերն ու կարծիքները: Սակայն մենք գիտենք, որ թիմում լավագույն ֆուտբոլիստներն են: Եվ եթե մենք խաղանք ճիշտ և կատարենք մարզչի պահանջները, ապա կհաղթենք: The Liverpool Echo