«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան խոստովանել է, որ իրեն դուր է գալիս ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»:
Վերջին մի քանի շաբաթներում անգլիական թերթերը անընդհատ գրում են Բայի մասին: Պատճառը սենեգալցու պայմանագիրն է «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Ըստ այդ պայմանագրի, ցանկացած ակումբ կարող է ձեռք բերել Բային՝ վճարելով ընդամենը 7 մլն ֆունտ: Եվ արդեն մի շարք ակումբներ ցանկություն են հայտնել իրենց կազմում տեսնել «կաչաղակների» ռմբարկուին:
Անձամբ Բան դեմ չէ փոխել ակումբը: Առաջ նա ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Արսենալ»: Այժմ հարձակվողը խոստովանել է, որ հավանում է «ՊՍԺ»-ն:
-Ես հետևում եմ «ՊՍԺ»-ին ինչպես երկրպագուն: Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը այս ակումբի նկատմամբ: Իհարկե, ես կցանկանամ խաղալ նման ակումբում,- Բայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: