Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» խորհրդանշական հավաքականը։
Ազգային հավաքականների այս խաղերից հետո անգլիական ֆուտբոլի սիրահարներին սպասվում է Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբների դիմակայությունը։
Կիրակի օրը կայանալիք խաղից առաջ, ինչպես և մյուս մեծ խաղերի դեպքում, Sky Sports պարբերականը կազմել է երկու թիմերի համակցված հավաքականը։
Sky Sports֊ի փորձագետ Դենի Միլսի կազմած խորհրդանշական հավաքականում բացառապես «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն են։ Նրա կարծիքով Յուրգեն Կլոպի թիմը բոլոր դիրքերում գերազանցում է «կարմիր սատանաներին»։