«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը վերադարձել է Անգլիայի հավաքականի մարզումներին աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ խաղից առաջ:
Ռայսը, ով Անգլիայի հավաքականում մասնակցել է Քաթարում ընթացող բոլոր չորս հանդիպումներին, բաց է թողել չորեքշաբթի Գարեթ Սաութգեյթի թիմի մարզումը հիվանդության պատճառով:
Սակայն հաջորդ օրը Դեքլանն իրեն ավելի լավ է զգացել, և 23 ամյա կիսապաշտպանը վերսկսել է մարզումները շաբաթ օրը կայանալիք հանդիպման համար, ինչպես հայտնում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կալվին Ֆիլիպսը, ով պատրաստ էր փոխարինել նրան։
«Այո, ես պատրաստ եմ, բայց համոզված եմ, որ Դեքը լավ է, նա այսօր վերադառնում է մարզումների: Նա լավ է: Եթե ամեն ինչ այնպես չընթանա, և Դեքը չկարողանա խաղալ, ես կփորձեմ առավելագույնս ստանալ 90 րոպե»: Ֆիլիպսին մեջբերում է talkSPORT-ը։