«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է այն ենթադրությունը, թե «Տվենտեի» կիսապաշտպան Լերոյ Ֆերին գնելը նշանակում է փախարինում Մարուան Ֆելայնիին:
Տեղեկությունն այն մասին, որ «իրիսկաները» համաձայնեցրել են Ֆերի տրանսֆերային արժեքը 8.6 մլն ֆունտով, դարձավ իսկական անակնկալ: Չէ՞ որ մերսիսայդյան ակումբը սովոր չէ վատնելու այսքան մեծ գումարներ և այն էլ հունվարին:
23-ամյա Ֆերն արդեն բուժզննում է անցել «Էվերթոնում», որի բժիշկներն էլ, ըստ որոշ շշուկների, ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ են նկատել: Մոյեսը շտապեց հայտնել, որ իր այս քայլը փորձ չի գտնելու Ֆելայնիին փոխարինողի:
-Ես ինչ-որ մի բան կարդացել եմ այն մասին, որ նրա օգնությամբ մենք ցանկանում ենք փոխարինել Ֆելայնիին: Սա իմ լսած ամենամեծ անհեթեթությունն է: Աբսուրդ է, որ այդ մասին գրում են կամ խոսում:
Նրանք՝ Ֆելայնին և Ֆերը, տարբեր տեսակի ֆուտբոլիստներ են: Ոչ, սա չէ պատճառը, որի համար մենք նրան հրավիրել ենք,-հայտնել է Մոյեսը: Sky Sports