Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային»:
Անգլիացիները վստահ սկսեցին խաղը և անգամ գոլի հեղինակ դարձան: Խաղի 12-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Պապիս Սիսեն: Բաց թողած գոլից հետո «Բենֆիկան» ավելի վտանգավոր գրոհներ կազմակերպեց և կարողացավ երեք գնդակ ուղարկել Թիմ Կրուլի պաշտպանած դարպասը:
Գոլեր. Սիսե՝ 12ր, Ռոդրիգո՝ 25ր, Լիմա՝ 66ր, Կարդոսո՝ 70ր (11մ)