«Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Բենֆիկայի» դեմ:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալական ակումբի վստահ հաղթանակով՝ 1:3: Այս անգամ գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 2:2: Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Էսեկիել Գարայը:
Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները կարողացան երկու գնդակ խփել, սակայն չկարողացան ավելին անել, իսկ խաղի վերջին րոպեին էլ «Բենֆիկան» 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Լիման: «Տոտտենհեմից» էլ դուբլի հեղինակ դարձավ Նասեր Շադլին:
Գոլեր. Գարայ՝ 34ր, Շադլի՝ 78, 79ր, Լիմա՝ 90ր (11մ):