«Վեստ Հեմը» եվրոպական առաջնությունում իր հաջորդ արտագնա հանդիպումը կանցկացնի առանց երկրպագուների: Այս պատիժը՝ «մուրճերը» կկրեն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերանց լիգայի եզրափակիչում տեղի ունեցած անկարգությունների համար։
Հունիսի սկզբին Պրահայում «Վեստ Հեմի» 2:1 հաշվով հաղթանակը «Ֆիորենտինայի» նկատմամբ ուղեկցվեց անգլիական թիմի աջակիցների տգեղ պահվածքով:
«Վեստ Հեմի» երկրպագուները առարկաներ էին նետում խաղադաշտ, իսկ «Ֆիորենտինայի» ավագ Կրիստիան Բիրագին նույնիսկ գլխի կտրվածք ստացավ դրանց պատճառով:
«Մուրճերը» առարկաներ նետելու համար կվճարեն 50.000 եվրո տուգանք, ևս 8.000 եվրո կգանձվի լոնդոնյան ակումբից՝ խաղադաշտ վազած երկրպագուի համար:
Որպես Կոնֆերանց լիգայի հաղթող՝ «Վեստ Հեմը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում, սակայն Դևիդ Մոյեսի թիմն այս առաջնությունում առաջին արտագնա հանդիպումը կանցկացնի առանց երկրպագուների։
Եթե «Վեստ Հեմի» երկրպագուները հաջորդ երկու տարվա ընթացքում երկրորդ խախտումը թույլ տան, ապա պատիժը կերկարաձգվի ևս մեկ խաղի վրա, հայտնում է BBC-ն: