Եվրոպա Լիգայի J խմբում այսօր «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Մոնակոյին»։
Լոնդոնյան ակումբը ոչ-ոքի խաղաց դաշտի տերերի հետ։ Առաջինը հասնելով հաջողության և ունենալով խաղային առավելություն՝ «Տոտտենհեմը» չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Էրիկ Լամելայի գոլին խաղավարտից 9 րոպե առաջ պատասխանեց Ստեֆան Էլ Շարավին։
Այս խաղից հետո Մաուրիսիո Պոչետոինյոյի թիմը՝ վաստակած 4 միավորով կշարունակի գլխավորել խումբը։
Գոլեր․ Լամելա՝ 35ր, Էլ Շարավի՝ 81ր։