Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Տոտտենհեմը» հյուրընկալվեց Թբիլիսիի «Դինամոյին»:
Լոնդոնցիները ոչ մի խնդիր չունեցան վրացիների հետ և հաղթեցին 0:5 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Անդրոս Թաունսենդը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Պաուլինյոն խփեց իր թիմի 2-րդ գնդակը:
Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Սոլդադոն, մեկ անգամ էլ աչքի ընկան Դենի Ռոուզը:
Գոլեր․ Թաունսենդ՝ 12ր, Պաուլինյո՝ 44ր, Սոլդադո՝ 58ր, 68ր, Ռոուզ՝ 65ր