• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպայի Սուպերգավաթ՝ «Մանչեսթեր Սիթի» ֊ «Սևիլիա»։ Անոնս

Այսօր երեկոյան Աթենքում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Սևիլիայի» հետ՝ որոշելու Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին:

Եվրոպայի Սուպերգավաթի խաղն ավանդաբար նախորդում է եվրագավաթների նոր մրցաշրջանին և դիմակայություն է Չեմպիոնների լիգայի հաղթողի և Եվրոպայի լիգայի հաղթողի միջև։

Անցած մրցաշրջանում նվաճելով եվրոպական տրիբլ՝ նոր մրցաշրջանում «Սիթին» դեռ չի կարողացել զարգացնել այդ հաջողությունը, քանի որ «քաղաքայինները» Անգլիայի Սուպերգավաթի խաղում 11 մետրանոց հարվածաշարով պարտվցին «Արսենալին»:

«Մենք պետք է նույն ցանկությամբ դուրս գանք խաղադաշտ, ինչ մեր նախորդ եզրափակիչներում, նախորդ եզրափակիչներում մենք ցույց տվեցինք մեր ցանկության մակարդակը»:

«Այն, թե ինչպես մենք խաղացինք «Բերնլիի» դեմ, ցույց է տալիս մեր ցանկությունը: Այսօր ես նույնը կխնդրեմ իմ թիմից: Այսօր եզրափակիչն է, և դա դժվար հանդիպում է լինելու»:

«Մենք միշտ քաղցած ենք և ցանկանում ենք նվաճել հնարավոր յուրաքանչյուր գավաթ: Մենք շատ տխուր էինք, երբ պարտվեցինք «Արսենալին», – ասել է «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին:

Անցած մրցաշրջանում «Սևիլիան» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպա լիգայի չեմպիոն՝ այդ ընթացքում հաղթելով «Սիթիի» հարևան «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Սիթին» «Սևիլիայի» հետ նախորդ չորս հանդիպումներում էլ հաղթել է ընդհանուր 12։3 հաշվով։ Չորսն էլ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում:

«Սևիլիան» հաղթեց իր առաջին խաղում Եվրոպայի Սուպերգավաթի համար (2006 թ.), բայց հետո այստեղ հինգ անընդմեջ պարտություն կրեց, և սա ռեկորդային է՝ 2007, 2014, 2015, 2016, 2020 թթ.

«Սիթին» անպարտելի է եվրոպական 13 հանդիպում անընդմեջ (8 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

«Սիթին» իսպանական թիմերի դեմ վերջին 11 խաղերից միայն մեկում է պարտվել (8 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Սևիլիան» եվրոպական մրցաշարերում պարտվել է անգլիական թիմերի դեմ վերջին յոթ խաղերից չորսում (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

Խոսեպ Գվարդիոլան որպես մարզիչ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթի բոլոր երեք խաղերում՝ «Բարսելոնայի» հետ 2009 և 2011 թվականներին և «Բավարիայի» հետ 2013 թվականին։

«Սիթին» առաջիկա ամիսներին ստիպված կլինի խաղալ առանց կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի, ով ազդրի վնասվածք ստացավ ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Բերնլիի» դեմ խաղում: Ռուբեն Դիասը մարզման ժամանակ վնասել է գլուխը և յոթ օր հանգստանալու հնարավորություն է ստացել։ Ջոն Սթոնսը ազդրի հետ կապված փոքր խնդիրներ ունի։

Եվրոպայի Սուպերգավաթ՝
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Սևիլիա» (Իսպանիա)
Կարայսկակիս մարզադաշտ 23:00

Հետաքրքիր փաստեր