Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Հիլսբորոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը վիրավորող մարզաշապիկով երկրպագուին։
Շաբաթ օրը 83000 հանդիսականի ներկայությամբ «Մանչեսթեր Սիթին» Ուեմբլիում 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ մեկ քայլով ևս մոտենալով տրեբլ նվաճելուն։
Այս հանդիպումն առանց միջադեպերի չանցավ։ Նախ «Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆին տրիբունաներից կրակայրիչով հարվածեց: Բարեբախտաբար, շվեդին չպահանջեց բժշկական օգնություն և նա շարունակեց խաղալ:
Երկրորդ միջադեպը վերաբերում է «Յունայթեդի» 97 համարի մարզաշապիկով և «բավարար չէ» կարգախոսով երկրպագուի ձերբակալությանը, հայտնում է The Guardian-ը:
1989 թվականի ապրիլին Հիլսբորոյում «Լիվերպուլի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» միջև հանդիպման ժամանակ 97 երկրպագու սպանվեց հրմշտոցի հետևանքով, ուստի զարմանալի չէ, որ Մետրոպոլիտենի ոստիկանությունը արագ ձերբակալեց սադրիչին, ով այժմ մեղադրվում է պետական կարգը խախտելու մեջ: