«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գովաբանել է «Արսենալին» իր գործընկեր Միկել Արտետային հավատալու համար և կարծում է, որ «զինագործները» այժմ քաղում են հենց դրա պտուղները:
«Արսենալը» ուժեղ է սկսել նոր մրցաշրջանը և գլխավորում է Պրեմիեր լիգայի աղյուսակը :
Կոնտեն զարմացած չէ «զինագործների» դիրքից. Անտոնիոյի խոսքերով, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ մարզիչն ունի ակումբի լիակատար աջակցությունը և կարող է ճիշտ խաղացողներ բերել:
«Կարծում եմ, եթե նայենք «Արսենալին», կտեսնենք, որ այս ակումբը մի քանի տարի աջակցել է Արտետային: «Արսենալը» աջակցել է նրան ամեն պահի, նույնիսկ դժվարին ժամանակաշրջաններում, և այժմ նրանք լավ արդյունքներ են գրանցում»:
«Մի մոռացեք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից երեք խաղ առաջ նրանք Չեմպիոնների լիգայի գոտում էին: Նրանք լավ քայլ արեցին»:
«Կարծում եմ, որ նրանք այս մրցաշրջանում նույնիսկ ավելի լավն են, քան նախորդ մրցաշրջանը: Նրանք լավ ձեռքբերումներ են կատարել, հատկապես Ժեսուսը և Զինչենկոն՝ երկու խաղացողներ «Մանչեսթեր Սիթիից», ովքեր սովոր են հաղթել և ունեն հաղթական ոգի: Դա կարևոր է, և ես տեսնում եմ, որ նրանց մակարդակը բարձրացել է, ոչ միայն վարպետության, այլև բնավորության առումով»- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football.London-ը: