«Արսենալը» ակնկալում է, որ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կկարողանա մասնակցել «Սաութհեմպտոնի» դեմ ուրբաթ երեկոյան կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Զինչենկոն բաց էր թողել անցած տուրի «Վեստ Հեմի» դեմ հանդիպումը (2:2), պաշտպանության ձախ եզրը իր տեղը զիջելով Կիրան Տիրնիին:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Զինչենկոյի բացակայությունը պայմանավորված էր աճուկի վնասվածքով, սակայն այս խնդիրը լուրջ չէ:
Ինքը՝ Զինչենկոն, և «Արսենալի» բժշկական շտաբը լավատեսորեն են տրամադրված 26 ամյա ուկրաինացու՝ Պրեմիեր լիգայի ետնապահի դեմ հանդիպմանը մասնակցելու հարցում։
Նշենք, որ հաջորդ չորեքշաբթի «Արսենալին» սպասվում է Զինչենկոյի նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ լրջագույն հանդիպումը։