«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին՝ իրենց հավաքականների խաղում իրեն վնասվածք հասցնելու համար։
Նախօրեին Իսպանիայի հավաքականը Ռոդրիի հետ հաղթել էր Էդեգորի Նորվեգիայի հավաքականին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում(3:0):
Այս հանդիպման սկզբում Ռոդրին, փորձելով կասեցնել մրցակցի հարվածը, տուգանային հրապարակում ամենակոպիտ կերպով խաղաց Էդեգորի դեմ ու անհասկանալի կերպով մնաց անպատիժ։
«Նա հարվածեց ուղիղ իմ կոճին: Վստահ եմ, որ ինձ կպատժեն, եթե ես ավել բան ասեմ: Ես ոչինչ չեմ պատրաստվում ասել մրցավարի մասին: Ես ավելի լավ է լռեմ»,- ասել է Էդեգորը TV2-ին:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում գլխավոր մրցակիցներն են Էդեգորի և Ռոդրի ակումբները։