«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հույս ունի նոր պայմանագիր վաստակել, եթե թիմն ապահովի տեղը Պրեմիեր Լիգայում:
Շաբաթ օրն Էլլարդայսի սաները արտագնա խաղում հաղթեցին «Ստոկ Սիթիին» 0:1 հաշվով: Մարզչի կարծիքով սա ամենակարևոր հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, «Վեստ Հեմը» շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և դեռ չի ապահովել իր տեղն այս առաջնությունում:
Էլլարդայսի պայմանագիրն էլ հենց լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Մինչդեռ Սեմը մտածում է բացառապես առաջադրանքը կատարելու մասին:
-Իմ ապագան կախված է այն բանից՝ արդյոք մենք կմնանք Պրեմիեր Լիգայում, թե ոչ: Ես շարունակում եմ կրկնել դա արդեն մի քանի շաբաթ: Ցանկանում եմ մնալ այստեղ և հետագայում էլ օգտագործել իմ հմտությունները: Ինձ դուր են գալիս էյֆորիան, ոգևորությունն ու ճնշումը, որ կան այս աշխատանքում:
Սա աշխարհի լավագույն Լիգան է և ամենահետաքրքիրը: Այդ իսկ պատճառով ցանկանում ես մասնակցել այս ամենին,- հայտնել է մասնագետը: Sky Sports