«Էվերթոնի» պաշտոնական կայքը հայտնում է Իռլանդիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Էյդեն Մաքգիդիին ձեռք բերելու մասին:
Մաքգիդին «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրանսֆերային նպատակն էր, ում ցանկանում էր գնել դեռ «Ուիգանում» աշխատած ժամանակ:
Այս տրանսֆերային պատուհանը «Սպարտակին» այլ տարբերակ չթողեց, քան վաճառել Էյդենին, քանի որ իռլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը կլրանար ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Վերջին շրջանում խոսվում էր, որ «Էվերթոնը» կգնի Մաքգիդիի տրանսֆերային իրավունքները, սակայն Էյդենը լիվերպուլցիներին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն Մարտինեսը որոշեց ավելի շուտ օգտվել Էյդենի ծառայություններից:
Ավելացնենք, որ Մաքգիդին «Սպարտակում» էր 2010թ-ից: «Նորվիչի» դեմ երեկվա խաղում Էյդենը ներկայացվեց «Էվերթոնի» երկրպագուներին: