«Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնին կարող է ազատազրկվել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար:
Գորդոնը 45 միլիոն ֆունտ ստեռլինգով «Էվերթոնից» տեղափոխվեց «Նյուքասլ», և երկուշաբթի օրը վեց ամսով զրկվեց մեքենա վարելու իրավունքից:
Սա պատիժ էր 21 ամյա անգլիացու համար, ով երկու անգամ հրաժարվել է բացահայտել իր մեքենան վարող անձի ինքնությունը։
Ընդամենը մի քանի օր անց՝ չորեքշաբթի օրը, Գորդոնին նկատեցին՝ վարելով իր 100,000 ֆունտ արժողությամբ սև Mercedes G-Wagon-ը: Կողքի նստատեղին Էնթոնիի ընկերուհին էր։
Բրիտանական օրենսդրության համաձայն՝ նման իրավախախտման համար Գորդոնին կարող է սպառնալ մինչև վեց ամսվա ազատազրկում, հայտնում է The Sun-ը: