«Նյուքասլը» ավարտել է «Էվերթոնի» հարձակվող Էնթոնի Գորդոնի ձեռքբերման գործընթացը:
21 ամյա Գորդոնը երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Նյուքասլի» հետ և դարձավ Էդդի Հաուի թիմի առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանում։
Էնթոնիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն ֆունտ, սակայն բոնուսները կարող են Անգլիայի մինչև 21 տարեկանների խաղացողի արժեքը հասցնել 45 մլն ֆունտի:
Գորդոնը «Էվերթոնի» համակարգում է 11 տարեկանից, բայց այս շաբաթվա սկզբին Էնթոնին հրաժարվեց մարզվել «իրիսների» հետ և պահանջեց նրան թողնել միանալ «կաչաղակներին»:
«Այն պահից, երբ ես լսել եմ այս հետաքրքրության մասին, ես միշտ համոզված եմ եղել, որ «Նյուքասլն» իմն է»:
«Կարծում եմ, որ երկրպագուների բազան և քաղաքը իսկապես համապատասխանում են ինձ որպես մարդու: Այն, թե ինչպես է թիմը խաղում տվյալ պահին մարզչի գլխավորությամբ, հարմար է ինձ: Եվ ինձ թվում է, որ ակումբը ճիշտ ուղղությամբ է շարժվում»:
«Ես զգում եմ, որ սա իսկապես մեծ քայլ է: Մարդիկ դեռ չեն տեսել, թե ինչի եմ ես ընդունակ: Կարծում եմ, որ մարզչի և ակումբի զարգացման շնորհիվ ես իսկապես կարող եմ բացվել այստեղ»,- ասել է Գորդոնը Նյուքասլ TV-ին:
Բացի այդ, Գորդոնը 78 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում 2017 թվականի դեկտեմբերին իր նորամուտից հետո՝ դառնալով 7 գոլի հեղինակ: