Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանի վերջին տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր լավագույն տասնյակը եզրափակող «Էվերթոնին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաներն անչափ կարևոր խաղում նվազագույն հածվով առավելության հասան «Էվերթոնի» նկատմամբ: Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 24-րդ րոպեին խփեց լոնդոնցիների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը:
Այս հաղթանակով «Տոտտենհեմը»՝ վաստակած 64 միավորով մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ շրջանցելով «Լիվերպուլին»:
Գոլեր. Քեյն՝ 24ր: