Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր 7-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Խաղն ընթացավ մերսիսայդցիների զգալի առավելությամբ: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Լեոն Օսմանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում մրցավարը տանտերերին թողեց 10 ֆուտբոլիստով: Կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Սթիվեն Պիենարը: Նույնիսկ թվային առավելություն ունեցող մրցակցի դեմ «Էվերթոնը» արժանի պայքար մղեց և կարողացավ ոչ միայն անառիկ պահել դարպասը, այլ նաև խփել երկրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիցա Ելավիչը՝ 2:0:
«Էվերթոնը» հաղթեց 2:0 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Լիվերպուլին» և «Արսենալին»:
Գոլեր. Օսման՝ 32ր, Ելավիչ՝ 90ր
Հեռացում. Պիենար՝ 61ր