Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Գուդիսոն Պարկում», ուր մերսիսայդյան դերբիում հանդիպել էին «Էվերթոնը» և «Լիվերպուլը»:
Ինչպես և սպասվում էր, բավական դիտարժան պայքար ստացվեց: Արդեն 5-րդ րոպեին «կարմիրներն» առաջ անցան հաշվի մեջ: Գոլն էր հաշվին գրանցեց Ֆիլիպե Կոուտինյոն: 3 րոպե հետո դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն ընդմիջմանը գնացին պարտվողի կարգավիճակով, քանի որ ստանդարտից իր թիմի երկրորդ գնդակը խփեց Լուիս Սուարեսը:
Երկրորդ խաղակեսը նույնպես գոլառատ ստացվեց: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, «կարմիրներից» էլ աչքի ընկավ Դանիել Սթարիջը:
Գոլեր․ Կոուտինյո՝ 5ր, Միրալյաս՝ 8ր, Սուարես՝ 19ր, Լուկակու՝ 72ր, 82ր, Սթարիջ՝ 89ր: