Ինչպես հայտնում է Sundey Poeple-ը, «Էվերթոնը» պատրաստ է վարձակալել «Սանդերլենդի» կիսապաշտպան Ադամ Ջոնսոնին:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մտադիր է իր թիմն ուժեղացնել վինգեր հրավիրելով, իսկ «Սանդերլենդն» իր հերթին պատրաստ է բաց թողնել Ջոնսոնին, ով «Սթեդիում օֆ Լայթում» աչքի չի ընկնում կայունությամբ:
26-ամյա անգլիացուց բաժանվելու «սև կատուների» ցանկությունը պայմանավորված է նաև բարձր աշխատավարձով: Ադամի շուրջ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Էվերթոնը»:
Հաղորդվում է, որ «Գուդիսոն Պարկի» ակումբը «Մանչեսթեր Սիթի» նախկին ֆուտբոլիստի հետ կապված երկարաժամկետ պլաններ չունի, ուստի կփորձի նրան վերցնել մեկ տարի վարձակալությամբ: