«Էվերթոնը» «Լիդսի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսային դարձրել է իր թիվ մեկ նպատակը՝ պաշտոնանկ արված Ֆրենկ Լեմպարդին փոխարինելու համար:
Շաբաթ օրը «Վեստ Հեմից» կրած 2:0 հաշվով պարտության հաջորդ օրը Լեմպարդը հանդիպեց «Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի հետ, իսկ մեկ օր անց Ֆրենկն իմացավ, որ մերսիսայդյան ակումբը հրաժարվում է իր ծառայություններից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Մոշիրին հեռախոսով հայտնել է Լեմպարդին իր որոշման մասին, և Ֆարհադն այժմ մտածում է Բյելսային հրավիրելու մասին, ով 11 ամիս առաջ հեռացել է «Լիդսից»։
Մոշիրին հուսով է, որ 67 ամյա արգենտինացին, ով գլխավորել և պահել է «Լիդսին» Պրեմիեր լիգայում, կարող է փոխել բացասական մթնոլորտը Գուդիսոն Պարկում:
Միևնույն ժամանակ, բուքմեյքերները «Բերնլիի» նախկին մարզիչ Շոն Դայչին համարում են հեռացված Լեմպարդի ամենահավանական փոխարինողը։