• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնից» կարող են կրկին միավորներ հանել

«Էվերթոնը» պատրաստվում է հրապարակել 2022/23 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները, ինչը կարող է նոր պատժամիջոցների հանգեցնել Գուդիսոն Պարկը ներկայացնող ակումբին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը հայտարարեց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնից» 10 միավոր հանելու որոշման մասին։

«Էվերթոնը» ենթարկվել է նման խիստ պատժի երեք տարվա ընթացքում կորուստների թույլատրելի սահմանը գերազանցելու համար։ Սպասվում է, որ «իրիսներն իրենց բողոքարկումը կներկայացնեն ուրբաթ օրը:

Միևնույն ժամանակ, մոտենում է դեկտեմբերի 31-ը, և «Էվերթոնը» պարտավոր է մինչև այդ ամսաթիվը ներկայացնել իր նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունները:

Ըստ The Times-ի՝ «Էվերթոնի» ղեկավարները մտավախություններ ունեն, որ կարող են հետագա դժվարությունների մեջ հայտնվել, եթե Պրեմիեր լիգան հավատարիմ մնա իր որդեգրած քաղաքականությունը:

Եթե ​​պարզվի, որ «Էվերթոնը» խախտումներ է թույլ տվել, ապա այս անգամ վերանայման գործընթացը արագ կլինի, և դատավճիռը կկայացվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Այսպիսով, «Էվերթոնից» լրացուցիչ միավորներ կարող են հանվել, ինչը միայն կմեծացնի մերսիսայդյան ակումբի անկման հավանականությունը:

Հետաքրքիր փաստեր